Միջբուհական համագործակցության և Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարանի և Կոնստանցի համալսարանի (Գերմանիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի գերմանական բանասիրության ամբիոնի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար՝ 2026/2027 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում ուսանելու նպատակով։
Գերմաներենի/անգլերենի առնվազն B2 մակարդակի իմացությունը պարտադիր է։
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ՝ ամսական 934 եվրո, սակայն չի փոխհատուցվում ճանապարհածախսը։
Ծրագրի հայտերն ընդունվում են առցանց:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. նոյեմբերի 5-ը։
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է առցանց հայտադիմումում վերբեռնել հետևյալ փաստաթղթերը (անգլերենով և PDF ձևաչափով).
1. Ինքնակենսագրական (CV)՝ «Europass» ձևաչափով (կազմել CV-ն):
2. Տեղեկանք՝ ԵՊՀ-ում սովորելու վերաբերյալ՝ պատվիրել տեղեկանքը առցանց:
3. Ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies, KA171)՝ ներբեռնել ձևանմուշը (անհրաժեշտ է լրացնել «Before Mobility» հատվածը, որը պետք է ստորագրի ֆակուլտետի միջազգային համագործակցության համար պատասխանատու ակադեմիական համակարգողը)։
4. Անձնագրի սկանավորված պատճեն։
5. Մոտիվացիոն նամակ՝ ազատ ոճով, 1–1,5 էջի սահմանում։
6. Ակադեմիական տեղեկագիր՝ թարգմանված և վավերացված ԵՊՀ միջազգային կապերի բաժնի կամ նոտարի կողմից։
7. Օտար լեզվի առնվազն B2 մակարդակի իմացությունը հաստատող վկայական կամ տեղեկանք։
Լեզվի իմացությունը հաստատող փաստաթղթեր (TOEFL, IELTS կամ ստանդարտացված լեզվական միջազգային այլ վկայական) ներկայացնելը պարտադիր չէ։ Լեզվի իմացությունը հաստատելու համար կարող եք ներկայացնել հետևյալ փաստաթղթերից որևէ մեկը՝
Լեզվի կենտրոնի կողմից տրված վկայական, եթե տվյալ կենտրոնում մասնակցել եք լեզվի դասընթացների։
ԵՊՀ-ում անցած անգլերենի դասընթացը հավաստող տեղեկանք, եթե դասընթացի ավարտին ստացել եք թվանշանային գնահատական։ Տեղեկանքը ստանալու համար ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն պետք է ներկայացնել ակադեմիական տեղեկագիր, որտեղ նշված են անգլերենի դասընթացն ու ստացած գնահատականը։
ԵՊՀ դասախոսի կողմից ստորագրված լեզվի իմացության գնահատման ձևաթուղթ, եթե ԵՊՀ-ում անցած անգլերենի դասընթացը գնահատվել է միայն որպես «Ստուգված»։
Վերջին տարբերակի դեպքում անհրաժեշտ է.
1. Google-ում որոնել և ներբեռնել անգլերենի իմացության գնահատման ձևաթղթի անվճար օրինակ՝ օգտագործելով, օրինակ, «English Language Self-Assessment Form» որոնման արտահայտությունը։
2. Լրացնել և տպել ձևաթուղթը։
3. Խնդրել ԵՊՀ Ձեր դասախոսին ստորագրել փաստաթուղթը՝ պարտադիր նշելով իր անունը, ազգանունը, պաշտոնը, էլեկտրոնային փոստի հասցեն:
4. Ստորագրված փաստաթուղթը սկանավորել և PDF ձևաչափով վերբեռնել առցանց հայտադիմումում։
Հավելյալ տեղեկություններ
Համալսարանի մասին մանրամասն տեղեկություններ հնարավոր է գտնել Կոնստանցի համալսարանի պաշտոնական կայքէջում:
Անգլերենով առաջարկվող դասընթացների կատալոգը՝ այստեղ:
Հարցերի դեպքում և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ.՝ (+374 60) 710 136 (ներքին՝ 11-36)
Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան
Էլհասցե՝ lia_evoyan@ysu.am