Առցանց դասավանդել հայերեն աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ երեխաներին՝ փոքր խմբերով
Հետևել յուրաքանչյուր երեխայի առաջընթացին և աջակցել հայերենի իմացության ու հաղորդակցական հմտությունների զարգացմանը
Երեխաներին ծանոթացնել հայոց պատմությանն ու մշակույթին՝ ամրապնդելով նրանց կապը Հայաստանի և հայկական ինքնության հետ
Կիրառել ժամանակակից, ինտերակտիվ դասավանդման մեթոդներ և թվային կրթական գործիքներ՝ ուսուցումը դարձնելով արդյունավետ ու հետաքրքիր
Հայերենը դասավանդել միջնորդ լեզուների՝ անգլերենի, ռուսերենի, գերմաներենի, իտալերենի, իսպաներենի և այլ լեզուների օգնությամբ
Մասնակցել նախնական վերապատրաստմանը և նպաստել նոր սերնդի առցանց հայկական կրթական միջավայրի ձևավորմանը
Բարձրագույն կրթություն լեզվաբանության կամ բանասիրության ոլորտում կամ համապատասխան մասնագիտության ավարտական կուրսի ուսանող
Հայերենի գերազանց իմացություն, գրագետ, արտահայտիչ և մատչելի խոսք
Առնվազն մեկ միջնորդ լեզվի՝ անգլերենի, ռուսերենի, գերմաներենի, իտալերենի, իսպաներենի կամ այլ լեզվի բարձր իմացություն։
Երեխաների հետ աշխատելու հետաքրքրություն և նրանց տարիքային առանձնահատկությունները հաշվի առնելու պատրաստակամություն
Նոր գիտելիքներ ձեռք բերելու, ժամանակակից կրթական մեթոդներ յուրացնելու և դրանք դասավանդման ընթացքում կիրառելու պատրաստակամություն
Ճկուն աշխատանքային գրաֆիկ՝ դասերը համաձայնեցնելու հնարավորությամբ
Նախնական վերապատրաստում և շարունակական մասնագիտական զարգացում
Ժամանակակից, տեխնիկապես հագեցած և հարմարավետ աշխատանքային միջավայր
Մրցունակ ժամավճարային վարձատրություն
Վաղ առավոտյան և ուշ երեկոյան անցկացվող դասերի համար հավելյալ վարձատրություն և տրանսպորտային ծախսերի փոխհատուցում
Աշխատանքային պայմաններ՝ ճկուն գրաֆիկ, ժամավճարային վարձատրություն, վաղ առավոտյան և ուշ երեկոյան դասերի համար հավելյալ վարձատրություն և տրանսպորտային ծախսերի փոխհատուցում։
Ճկուն գրաֆիկով՝ աշխատակիցն ինքն է ընտրում իր աշխատանքային օրերի քանակը՝ ըստ նախընտրության և հնարավորությունների։ Դասերը կարող են անցկացվել ինչպես աշխատանքային, այնպես էլ շաբաթ և կիրակի օրերին՝ ներառյալ վաղ առավոտյան և ուշ երեկոյան ժամերը։ |