«Խաղաղությունը և բռնությունից զերծ աշխարհը՝ միջազգային իրավունքի և միաստվածային կրոնների տեսանկյունից» միջազգային երկրորդ գիտաժողովը ԵՊՀ-ում
ԵՊՀ Ֆիրդուսիի անվան դահլիճ
Ս.թ. նոյեմբերի 5–6-ը Երևանի պետական համալսարանում տեղի կունենա «Խաղաղությունը և բռնությունից զերծ աշխարհը՝ միջազգային իրավունքի և միաստվածային կրոնների տեսանկյունից» խորագրով միջազգային երկրորդ գիտաժողովը։
Գիտաժողովի բացումը տեղի կունենա նոյեմբերի 5-ին՝ ժամը 09։15-ին, ԵՊՀ Ֆիրդուսիի անվան դահլիճում։
Գիտաժողովի շրջանակում նախատեսվում են միջազգային իրավունքի, խաղաղության պահպանման, բռնության կանխարգելման և միջկրոնական երկխոսության վերաբերյալ թեմատիկ նիստեր ու քննարկումներ։
Միջոցառմանը կմասնակցեն գիտական, կրթական և դիվանագիտական շրջանակների ներկայացուցիչներ։ Ծրագրում նախատեսված է նաև նախորդ գիտաժողովի նյութերն ամփոփող գրքի շնորհանդես։