«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում ԵՊՀ-ի և Տրնավայի համալսարանի (Սլովակիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ պրոֆեսորադասախոսական հիմնական կազմի համար՝ 2027 թ. նոյեմբերի 9-13-ը «International Staff Week» խորագրով միջազգային առցանց ինտենսիվ վերապատրաստման դասընթացներին մասնակցելու նպատակով:
Անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Վերապատրաստման դասընթացների վերաբերյալ մանրամասն տեղեկությանը հնարավոր է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝
Ծրագրի հայտերն ընդունվում են առցանց (հղում՝ https://forms.gle/bHhi13JxkjcK1VU67):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. նոյեմբերի 6-ը` ժամը 15։00-ն:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան