«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Հրադեց Կրալովե համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն և սոցիոլոգիա մասնագիտություններով, ԵՊՀ պրոֆեսորադասախոսական հիմնական կազմի համար՝ 2026/2027 ուստարվա 2-րդ կիսամյակում 1 շաբաթ (8 ժամ) դասավանդելու նպատակով:
Անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև փոխհատուցվում է ճանապարհածախսը:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գրասենյակի կայքէջում:
Ծրագրի հայտերն ընդունվում են առցանց:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. նոյեմբերի 23-ը՝ ժամը 14։00-ն:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան