«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում ԵՊՀ-ի և Աքվիլայի համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ հումանիտար գիտությունների բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար՝ 2026/2027 ուստարվա 2-րդ կիսամյակում 5 ամիս ժամկետով ուսանելու նպատակով:
Տեղեկացնում ենք նաև, որ ծրագրին մասնակցության նախապատվությունը տրվելու է ԵԼՀ գերմանական բանասիրության բաժնի ուսանողներին։
Գերմաներենի/անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև ճանապարհածախս:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գրասենյակի կայքէջում:
Առարկաների ցանկին հնարավոր է ծանոթանալ այստեղ:
Ծրագրի հայտերն ընդունվում են առցանց:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. նոյեմբերի 23-ը՝ ժամը 14:00-ն:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան