Միկոլաս Ռոմերիսի համալսարանը (Լիտվա), համագործակցելով Բարձրագույն կրթության միջազգային ասոցիացիայի (IAU) հետ, համագործակցության պատասխանատուների, կրթության քաղաքականություն մշակողների և միջազգայնացման մասնագետների համար հայտարարում է «Հանրային կառավարման մագիստրոս» միջազգային ծրագրի մեկնարկի մասին։
Ծրագրի հիմնական ուղղություններն են՝
- Բարձրագույն կրթության միջազգայնացում և գլոբալ զարգացումներ
- Միջազգային համագործակցություն և գործընկերություններ
- Թվային փոխակերպում և արհեստական բանականություն
- Կրթության որակի ապահովում և կայուն զարգացում
Ծրագրի տևողությունը՝ 1 տարի (60 ECTS)
Ուսուցման լեզուն՝ անգլերեն
Ուսուցման ձևաչափը՝ համակցված (առկա՝ Վիլնյուսում, ինչպես նաև առցանց)
Մեկնարկը՝ 2027 թ. փետրվարի 1
Ավարտը՝ 2028 թ. հունվարի 31
Հնարավոր է նաև անցնել առանձին դասընթացներ կամ ստանալ IAU վկայական՝ 5 դասընթացի (24 ECTS) ավարտից հետո՝ ամբողջական մագիստրոսական ծրագրին չմասնակցելով։
Ծրագրի, դասընթացների, վճարների և դիմելու կարգի վերաբերյալ մանրամասներին հնարավոր է ծանոթանալ առցանց։
|
|