Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Էրազմուս Մունդուս»-ի շրջանակում «Վերականգնվող էներգիա և կայուն շինարարություն» (RESCO – Renewable Energy and Sustainable Construction) համատեղ մագիստրոսական ծրագրի ընդունելության հաջորդ փուլը կմեկնարկի ս.թ. նոյեմբերի 16-ին։
RESCO-ն երկամյա միջազգային մագիստրոսական ծրագիր է, որը միավորում է վերականգնվող էներգիայի, կայուն շինարարության և ճարտարագիտության ոլորտների մասնագիտական գիտելիքներն ու փորձը։
Ծրագիրը ուսանողներին առաջարկում է միջազգային ուսումնական եզակի փորձառություն՝ մի քանի եվրոպական համալսարաններում ուսումնառության և ակադեմիական շարժունության հնարավորությամբ։
Ծրագրին հատկապես հրավիրվում են դիմելու ճարտարագիտության, ճարտարապետության, քաղաքացիական շինարարության, մեքենաշինության, էներգետիկայի և հարակից ոլորտների ուսանողները։
Հետաքրքրված ուսանողներին առաջարկվում է ծանոթանալ ծրագրին և օգտվել միջազգային մագիստրոսական կրթություն ստանալու այս հնարավորությունից։
Ծրագրի կառուցվածքի, ուսումնական հնարավորությունների և դիմելու ընթացակարգի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ հնարավոր է գտնել պաշտոնական կայքէջում՝ RESCO Master's Programme: