«Էրազմուս Մունդուս» համատեղ մագիստրոսական ծրագրերի վերաբերյալ առցանց հանդիպում
«Էրազմուս+» ազգային գրասենյակը «Էրազմուս Մունդուս» ասոցիացիայի (EMA) հետ ս.թ. նոյեմբերի 21-ին՝ ժամը 16:00-ին, կազմակերպում է առցանց հանդիպում՝ նվիրված «Էրազմուս Մունդուս» համատեղ մագիստրոսական ծրագրերին դիմելու գործընթացին։
Հանդիպումը նախատեսված է հատկապես այն ուսանողների և շրջանավարտների համար, որոնք պատրաստվում են դիմելու «Էրազմուս Մունդուս» ծրագրերին։ Քանի որ ավարտին է մոտենում կրթաթոշակային հայտադիմումների վերջնաժամկետը, հանդիպումը հնարավորություն կընձեռի ստանալու ծրագրի վերաբերյալ գործնական խորհուրդներ, ճշտելու հայտադիմումի պատրաստման հետ կապված հարցեր և վերջնական տեսքի բերելու հայտադիմումը։
Միջոցառման մանրամասն նկարագրությունը ներկայացված է գրանցման հայտում։
Գրանցման հղում՝ https://forms.gle/efDU232PbJ5iFmuf6
Գրանցման վերջնաժամկետ՝ 2026 թ. նոյեմբերի 19, 23:59