ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
Thursday, november 19, 2026
3 ժամ
Ս.թ. նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դահլիճում Փիլիսոփայության համաշխարհային օրվա առթիվ տեղի կունենա պանելային քննարկում՝ «Միասին մտածել և գործել. փիլիսոփայությունը բազմաբնույթ մարտահրավերների աշխարհում» խորագրով։
Քննարկման նպատակն է վերլուծել անհամաձայնության և արժեքային բազմակարծության պայմաններում համատեղ մտածողության և գործողության հնարավորությունները, անդրադառնալ փիլիսոփայության հանրային նշանակությանը և հասարակական ազդեցության սահմաններին, փիլիսոփայի հանրային պատասխանատվությանը, ինչպես նաև Հայաստանում փիլիսոփայական մտածողության հանրայնացմանն առնչվող հիմնախնդիրներին:
Միջոցառումը նախատեսված է ուսանողների, դասախոսների, հետազոտողների և փիլիսոփայությամբ հետաքրքրվող այլ անձանց համար: