ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ, 202 լսարան
Thursday, november 19, 2026
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում (202 լսարան) կանցկացվի «Հրաչյա Աճառյան 150. ճանապարհ դեպի արմատներ» վավերագրական ֆիլմի դիտումը, որը նվիրված է անվանի գիտնական Հրաչյա Աճառյանին։ Հայ բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի ստեղծած ֆիլմը հնարավորություն կընձեռի նորովի ընկալելու և հիշողության մեջ վերաիմաստավորելու հայ ականավոր լեզվաբան Հրաչյա Աճառյանի կյանքն ու գործունեությունը:
Այն պատմություն է սովորական կյանքի մասին, որը սկսվում է կոշկակարի ընտանիքում և շարունակվում` ձգվելով մինչև Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա։
Եկե՛ք միասին ճամփորդենք նրա մտքի քառուղիներով։