ԵՊՀ մարզական թիմերը՝ միջբուհական մրցապայքարում
Երևանի պետական համալսարանի մարզական թիմերը շարունակում են իրենց մասնակցությունը «Ուսանողական 27-րդ մարզական խաղեր» մրցաշարի շրջանակում անցկացվող միջբուհական առաջնություններին՝ ներկայացնելով համալսարանը վոլեյբոլի (տղաների և աղջիկների) և ֆուտզալի մրցումներում։
Ֆուտզալի մրցապայքարին մասնակցում են 8 բուհերի թիմեր։ ԵՊՀ թիմն արդեն իսկ գրանցել է տպավորիչ հաղթանակ՝ 5։0 հաշվով առավելության հասնելով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի թիմի նկատմամբ։
Վոլեյբոլի մրցումներում ԵՊՀ աղջիկների թիմը հաղթանակ է տարել Ռուս-հայկական համալսարանի թիմի նկատմամբ, իսկ տղաների թիմը հաղթանակներ է գրանցել Մխիթար Գոշի և Ռուս-հայկական համալսարանների թիմերի նկատմամբ՝ ցուցադրելով մարզական բարձր պատրաստվածություն, թիմային ոգի և հաղթանակի ձգտում։
Մրցաշարերը դեռ շարունակվում են, և մեր մարզիկներին առջևում նոր մրցելույթներ ու հնարավորություններ են սպասվում։


