«Մեղրի․ սահմանային ռիթմեր» խորագրով ցուցահանդեսի բացումը ԵՊՀ-ում
ԵՊՀ պրոֆեսոր Լյուդվիգ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարան
Ս.թ. նոյեմբերի 30-ին՝ ժամը 16:00-ին, ԵՊՀ պրոֆեսոր Լյուդվիգ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում Սոցիոլոգիայի ֆակուլտետի տարածքային ուսումնասիրությունների և զարգացման լաբորատորիայի նախաձեռնությամբ տեղի կունենա «Մեղրի․ սահմանային ռիթմեր» խորագրով ցուցահանդեսի բացումը:
Ցուցահանդեսին նախատեսված են նաև մասնակցային ու ինտերակտիվ գործողություններ։
Բացման ընթացքում Հարություն Վերմիշյանը կներկայացնի Մեղրիի բնակիչների մասնակցությամբ իրականացված ծրագրի հետազոտական մոտեցումն ու հիմնական բացահայտումները։