«Ակադեմիական և մտավոր ազատականացման փորձառությունները Խորհրդային Հայաստանում 1970–1980-ական թվականներին». ցուցադրության բացում
Ս.թ. նոյեմբերի 27-ին՝ ժամը 14:00-ին, ԵՊՀ պրոֆեսոր Լ. Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում կբացվի ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված 1970–1980-ական թվականներին Խորհրդային Հայաստանում գիտական և մտավոր կյանքի ազատականացմանը։
Բացմանը կհաջորդեն երեք բանախոսություններ։
Մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը կներկայացնի, թե ինչպես էին գիտնականները հաղթահարում խորհրդային գրաքննության սահմանափակումները։
ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի դոցենտ Յուլիա Անտոնյանը կանդրադառնա խորհրդահայ մտավորականների ստեղծագործական ազատության սահմաններին և տեղական ու կենտրոնական իշխանությունների հետ նրանց հարաբերություններին։
Նույն ամբիոնի ասիստենտ Հայկուհի Մուրադյանը կպատմի, թե ինչպես էին մշակույթի տները դառնում ժամանցի, ինքնագործունեության և ոչ պաշտոնական շփման վայրեր։
Ցուցադրությունը բաց կլինի մինչև 2027 թ. մայիսի 27-ը։