Ս.թ. նոյեմբերի 25-26-ը Բուխարեստի տնտեսագիտական ակադեմիայում (ASE) կանցկացվի «Ֆրանսիախոս գիտական հետազոտությունները Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում» խորագրով 5-րդ սիմպոզիումը։
Ռումինիայում Ֆրանսիայի դեսպանության և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (AUF) նախաձեռնությամբ կազմակերպվող միջոցառումը տարածաշրջանում գիտության բոլոր ոլորտներն ընդգրկող միակ ֆրանսիախոս գիտաժողովն է։ Այն կհամախմբի ֆրանսիախոս հետազոտողների, դասախոսների, ուսանողների, ինչպես նաև պետական և ինստիտուցիոնալ կառույցների ներկայացուցիչների։
Սիմպոզիումի համառոտ ծրագրին և լրացուցիչ տեղեկություններին կարելի է ծանոթանալ պաշտոնական կայքէջում։