Հաշվարկային նյութագիտությունը և դրա հնարավորությունները երիտասարդ հետազոտողների համար. փոդքասթ-միջոցառում ԵՊՀ-ում
Ս.թ. դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ին, ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանում տեղի կունենա «Հաշվարկային նյութագիտությունը և դրա հնարավորությունները երիտասարդ հետազոտողների համար» խորագրով փոդքասթ-միջոցառումը:
Միջոցառման շրջանակում կկազմակերպվի Ֆիզիկայի ինստիտուտի ՈՒԳԸ կողմից իրականացվող փոդքասթների շարքի հերթական թողարկման նկարահանումը, որի հյուրն է ԵՊՀ հաշվարկային նյութագիտության լաբորատորիայի ղեկավար, ֆ.մ.գ.թ. Հայկ Զաքարյանը:
Զրույցի ընթացքում կներկայացվի Հ. Զաքարյանի գիտական ուղին, կքննարկվեն հաշվարկային նյութագիտության հիմնական գաղափարներն ու ֆիզիկայի և նյութագիտության փոխկապակցվածությունը:
Թողարկումը նախատեսված է ուսանողների, երիտասարդ հետազոտողների և ֆիզիկայով, նյութագիտությամբ, ինչպես նաև գիտության ժամանակակից, միջգիտակարգային ուղղություններով հետաքրքրվող անձանց համար: