Թոբիաս Լինդենի հետ հանդիպում ԵՊՀ-ում
Ս.թ. նոյեմբերի 30-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ Ռոբերտ Շումանի անվան սրահում Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ տեղի կունենա հանդիպում Համաշխարհային բանկի խմբի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կրթության և հմտությունների գծով ղեկավար Թոբիաս Լինդենի հետ:
Հանդիպման ընթացքում կքննարկվեն՝
ինչպես են տեխնոլոգիական զարգացումներն ու աշխատաշուկայի փոփոխությունները ձևավորում ապագայի մասնագիտություններն ու աշխատանքի պահանջները,
որո՞նք են այն առանցքային հմտությունները, որոնք անհրաժեշտ են երիտասարդներին մրցունակ և հաջողակ լինելու համար,
ինչպե՞ս կարող է կրթական համակարգը նպաստել ապագայի պահանջներին համապատասխան գիտելիքների և կարողությունների ձևավորմանը,
ի՞նչ հնարավորություններ և մարտահրավերներ են այս փոփոխությունները ստեղծում Հայաստանի երիտասարդների և տնտեսության համար։
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել մինչև նոյեմբերի 29-ը՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://forms.gle/kLPmVoDkizBybXLC7