Գաղափարները դառնում են լուծումներ. ԵՊՀ «կանաչ» նորարարության հեքաթոն
Ս.թ. դեկտեմբերի 10-ին և 11-ին՝ ժամը 9:30-ին, ԵՊՀ ISTC կենտրոնում տեղի կունենա «Գաղափարները դառնում են լուծումներ. ԵՊՀ «կանաչ» նորարարության հեքաթոն» («Տվյալներ և արհեստական բանականություն բնության համար») խորագրով երկօրյա միջոցառումը:
Միջոցառումն իրականացվում է ԵՊՀ բիզնես ինկուբատորի և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հայաստանում» ծրագրի համատեղ նախաձեռնությամբ։ Ծրագիրը համաֆինանսավորում են Գերմանիայի, Շվեյցարիայի և Ավստրիայի կառավարությունները:
Թեմատիկ ուղղություններն են.
բնություն և կենսաբազմազանություն,
ջրային և էկոհամակարգերի կայունություն,
շրջանաձև տնտեսություն և թափոնների կառավարում։
Երկօրյա ինտենսիվ աշխատանքների ընթացքում թիմերը մենթորների աջակցությամբ կմշակեն համապատասխան լուծումներ: Նախատեսվում են մրցանակային հետևյալ տեղերն ու դրամական պարգևները.
1-ին տեղ՝ 350 հազար ՀՀ դրամ
2-րդ տեղ՝ 250 հազար ՀՀ դրամ
3-րդ տեղ՝ 150 հազար ՀՀ դրամ
Միջոցառմանը հրավիրված են ԵՊՀ ակադեմիական գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, ԵՊՀ միջազգային կապերի, զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, GIZ-ի ներկայացուցիչ Դավիթ Քարտաշյանը, ինչպես նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։