2026/2027 ուստարում ԵՊՀ ներքոհիշյալ մագիստրոսական կրթական ծրագրերի 1-ին փուլի անվճար ընդունելության մրցույթին հնարավորություն ունեն դիմելու ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված/ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ոչ պետական այլ բուհերի բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները՝ անկախ միջին որակական գնահատականից (ՄՈԳ), ատեստավորման գնահատականից և ավարտելու տարեթվից:
Մագիստրոսական կրթական ծրագրերի ցանկ
- Ռիսկերի կառավարում
- Ֆինանսական մաթեմատիկա
- Բլոկչեյն և թվային արժույթներ
- Մաթեմատիկա և կիրառություններ
- Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն
- Օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանություն և հետախուզում
- Երկրաֆիզիկա, ջրաերկրաբանություն, ճարտարագիտական երկրաբանություն
- Օպտիկա
- Ռադիոֆիզիկա
- Տեսական ֆիզիկա
- Հեռահաղորդակցություն
- Քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկա
- Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում
- Պինդմարմնային նանոֆիզիկա և նանոնյութեր
- Միջուկային ֆիզիկա և ատոմային էներգետիկա
- Կիսահաղորդիչների ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա
- Էլեկտրադինամիկական պրոցեսների համակարգչային մոդելավորում և նմանակում
- Տեղեկատվական համակարգերի մշակում
- Տեղեկատվական համակարգերի կառավարում
- Քիմիա
- Նյութագիտություն
- Ընդհանուր և բժշկական կենսաքիմիա
- Հիմնարար և կիրառական ֆիզիոլոգիա
- Կենդանաբանություն և մակաբուծաբանություն
- Կրոնական զբոսաշրջություն
- Վարդապետական աստվածաբանություն
- Բարոյագիտություն
- Մանկական հոգեբանություն և հոգեթերապիա
- Անձի հոգեբանություն և հոգեբանական խորհրդատվություն
- Միջազգային իրավունք
- Մեդիա և տեղեկատվական իրավունք
- Միջազգային դատարաններ և արբիտրաժ
- Կրթության կազմակերպում
- Անգլերեն և գրականություն
- Արտասահմանյան գրականություն
- Ամերիկագիտություն
- Համաշխարհային քաղաքականություն
- Քաղաքագիտություն. ինտեգրացիա և կառավարում
- Հայագիտություն
- Արվեստաբանություն
- Հնագիտություն և ազգաբանություն
- Հասարակայնության հետ կապեր
- Մարդկային ռեսուրսների կառավարում
- Հանրային քաղաքականության հետազոտություններ
- Ֆինանսներ
- Շուկայագիտություն (մարքեթինգ)
- Տվյալների գիտությունը բիզնեսում
- Կանաչ տնտեսություն և կառավարում
- Գործարար վարչարարություն (կառավարում)
- Միջազգային տնտեսական հարաբերություններ
- Ցեղասպանագիտություն
- Եվրասիական հետազոտություններ
- Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում