«Ռազմավարական հաղորդակցություն» մագիստրոսական նոր ծրագիրը կոչված է ուսանողներին տրամադրելու հաղորդակցության ռազմավարությունների մշակման, շահառուների քարտեզագրման և քաղաքացիների թիրախային խմբերի ներգրավման, արտակարգ իրավիճակներում պետական հաղորդակցության, ապատեղեկատվության դեմ պայքարի, հանրային խոսքի և լրագրողների հետ աշխատանքի, պաշտոնական հաղորդակցության ավանդական և նորագույն հարթակների կիրառման վերաբերյալ համակողմանի տեսական գիտելիքներ և ձևավորելու համապատասխան պրակտիկ հմտություններ:
«Ռազմավարական հաղորդակցություն» մագիստրոսական կրթական ծրագրի քննություններն առաջին փուլով անցկացվում են բանավոր, իսկ երկրորդ փուլով հարցազրույցի ձևաչափով։
Ուսման ձևը առկա է, տևողությունը` 1 տարի, ուսման վարձավճարը` 850 000 ՀՀ դրամ:
Մանրամասներին ծանոթանալու համար հետևե՛ք մեր ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերին:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար անցե՛ք վերոնշյալ հղումներով կամ էլեկտրոնային եղանակով դիմե՛ք մեզ nvard.melkonyan@ysu.am կամ sociology@ysu.am էլհասցեների միջոցով։
«Ռազմավարական հաղորդակցություն»
Մագիստրոսական ծրագրի ընդունելության քննության
ՀԱՐՑԱՇԱՐ
- Կազմակերպության և իր հասարակայնության միջև փոխըմբռնման ապահովումը
- Հաղորդակցության ոլորտի մասնագիտություններ․ տարբերություններն ու նմանությունները
- Թիրախային լսարան. հիմնական առանձնահատկությունները
- Հասարակայնության հասկացությունը, տեսակները` ներքին և արտաքին, ակտիվ և պասիվ, բացահայտ և լատենտ հասարակայնություն
- Արդյունավետ հաղորդակցման հաստատման հիմնական փուլերը
- Հաղորդակցություն հասկացությունը, հաղորդակցության մակարդակները
- Հաղորդակցությունը կազմող հիմնական հասկացությունները, հաղորդակցության երևույթի ուսումնասիրության պատմությունը
- Հաղորդակցության դասական և ժամանակակից մոդելները․ զարգացման առանձնահատկությունները
- Հաղորդակցություն հասկացության սահմանման խնդիրները, մոտեցումները
- Հաղորդակցությունը համացանցում․ համացանցային տեխնոլոգիաներ և PR
- Հաղորդակցությունը սոցիալական ոլորտում
- Հաղորդակցությունը պետական ոլորտում
- Հաղորդակցության էությունը և դերը կազմակերպության ներքին միջավայրում․ ներքին հաղորդակցության խնդիրները
- Հասարակայնության հետ կապերի մասնագետի դերերը, կարգավիճակը, հիմնական գործառույթները
- Կազմակերպության հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման կառուցվածքային առանձնահատկությունները. առավելություններ և թերություններ
- PR-ի բարոյական խնդիրները և մասնագիտական էթիկան
- Թիրախային լսարան. հիմնական առանձնահատկությունները
- Կարծիքների առաջատարները՝ որպես կազմակերպության հաղորդակցման կարևոր թիրախային լսարան
- Հաղորդակցությունը ճգնաժամային իրավիճակներում․ ճգնաժամի առաջացման պատճառները, գործոնները և հաղթահարման մեխանիզմները
- Հաղորդակցության հարթակների ընտրությունն ու տեղեկատվական առիթի ստեղծումը` «Media Relations»
- Հաղորդակցության հիմնական ուղերձ` key message
- Մեդիա հարաբերությունների էությունն ու նպատակները
Գրականության ցանկ
- Մելքոնյան Ն., Հասարակայնության հետ կապերի (PR) ծագման և կայացման պատմական ընթացքը, Բանբեր Երևանի համալսարանի. Սոցիոլոգիա, Տնտեսագիտություն, 2010:
- Maxim Behar. The Global PR Revolution, How Thought Leaders Succeed in the Transformed World of PR, 2019․
- Rosenberg Amy, A Modern Guide to Public Relations, Unveiling the Mystery of PR: Including: Content Marketing, SEO, Social Media & PR Best Practices, 2021․
- Джефкинс Ф., Ядин Д., Паблик рилейшнз (учебное пособие), Москва, 2005.
- Антипов К. В., Паблик рилейшнз, Москва, 2003.
- Стюарт Юэн, PR! или Умение «раскручивать». Социальная история паблик рилейшнз, Москва, 2006.
- Чумиков А., Бочаров М., Актуальные связи с общественностью. Сфера, генезис, технологии, области применения, структуры. Москва, 2009․