Deadline:
15 September 2026
Category:
Vacancy
«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր
Main Responsibilities
Պլանավորում և իրականացնում է ուսումնական գործընթացը՝ Միջազգային բակալավրիատի և Ճեմարանի հեղինակային ծրագրերի պահանջներին համապատասխան
- Կիրառում է սովորողակենտրոն, ներառական և տարբերակված ուսուցման մոտեցումներ
- Վերլուծում է սովորողների ուսումնառության առաջընթացը և ապահովում կառուցողական հետադարձ կապ
- Համագործակցում է գործընկերների հետ՝ համատեղ պլանավորման և փորձի փոխանակման միջոցով
- Մասնակցում է ինչպես ամբիոնի, այնպես էլ ողջ Ճեմարանի կրթական գործընթացների կազմակերպմանն ու զարգացմանը
Required Qualifications
- Խորապես տիրապետում է իր առարկային
- Կիրառում է ժամանակակից դասավանդման և գնահատման մեթոդներ
- Կարողանում է հարմարեցնել ուսուցումը տարբեր կրթական կարիքներին
Փափուկ հմտություններ
- Արդյունավետորեն հաղորդակցվում է՝ ակտիվորեն լսելով, մտքերը հստակ ու կառուցվածքային արտահայտելով և հաղորդակցման ոճը հարմարեցնելով տարբեր իրավիճակներին ու հասցեատերերին:
- Համագործակցում է թիմում՝ կիսելով պատասխանատվությունը, արժևորելով գործընկերների կարծիքները և նպաստելով կառուցողական փոխգործակցությանը:
- Վերլուծում է իրավիճակներն ու տեղեկատվությունը՝ տարբերակելով էականը երկրորդականից և կայացնելով հիմնավորված մասնագիտական որոշումներ:
- Դրսևորում է հուզական ինտելեկտ՝ գիտակցելով և կառավարելով սեփական հույզերը, ինչպես նաև կառուցողականորեն արձագանքելով այլոց հուզական վիճակներին:
- Ցուցաբերում է շարունակական սովորելու և ինքնազարգացման պատրաստակամություն՝ նոր գիտելիքը նպատակային կերպով կիրառելով աշխատանքում:
- Ճկունորեն արձագանքում է փոփոխություններին՝ հարմարվելով նոր պայմաններին և պահպանելով աշխատանքի արդյունավետությունը:
Լեզուներ
- Տիրապետում է գերազանց հայերենին (գրավոր և բանավոր)
Տիրապետում է անգլերենին կամ այլ օտար լեզուների (գրավոր և բանավոր) և/կամ դրսևորում է կատարելագործվելու պատրաստակամություն
Մանկավարժական կրթություն կամ մանկավարժի հավաստագրման համապատասխան փաստաթուղթ (առնվազն 30 կրեդիտ)