Պաշտպանության նախարարությունը աշխատանքի անցնելու նպատակով՝ ԵՊՀ իրավագիտության, միջազգային հարաբերությունների, եվրոպական լեզուների և հաղորդակցության, ինչպես նաև այլ ֆակուլտետների՝ բակալավրիատի բարձր կուրսերի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի առկա և հեռակա ուսուցմամբ սովորող անգլերենի միջին կամ բարձր մակարդակ ունեցող ուսանողներին, ինչպես նաև շրջանավարտներին հրավիրում է անցնելու կարճաժամկետ պրակտիկա:
Այնուհետև, համապատասխան և լավագույն արդյունք ցույց տված մասնակիցները հնարավորություն կունենան աշխատանքի անցնելու օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ՀՀ ՊՆ միջազգային համագործակցություն իրականացնող, արարողակարգային, մարդու իրավունքների պաշտպանությունը համակարգող, իրավաբանական կամ այլ ստորաբաժանումներում:
Ցանկացողներն իրենց ինքնակենսագրականները կարող են ուղարկել hotline@mil.am էլ. հասցեով: