General information
ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳ
Հիմք ընդունելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի (այսուհետ՝ ԵՊՀ) գիտական խորհրդի 2020 թ. մարտի 12-ի թիվ 11/3 որոշմամբ հաստատված «ԵՊՀ դասախոսական կազմի ուսումնական և ուսումնամեթոդական բեռնվածության հաշվարկի նորմերը» և ղեկավարվելով ԵՊՀ կանոնադրության 57-րդ կետի 10-րդ ենթակետով.
հ ր ա մ ա յ ու մ ե մ
1. Սահմանել, որ դպրոցներում մանկավարժական պրակտիկան վարելու նպատակով ԵՊՀ-ի կողմից նշանակված`
1) խմբի ղեկավարը պարտավոր է ուսանողների՝ դպրոցում գտնվելու օրերին կազմակերպել դասալսումներ, տրամադրել մասնագիտական և մեթոդական աջակցություն, իրականացնել օրագրերի և խմբի մատյանի վարման ստուգում,
2) մանկավարժը և հոգեբանը պարտավոր են շաբաթական առնվազն երկու անգամ ուսանողների հետ դպրոցում կազմակերպել հանդիպումներ, քննարկումներ և տրամադրել խորհրդատվություն:
2. Սույն հրամանի մասին սահմանված կարգով տեղեկացնել ԵՊՀ համապատասխան կրթական ծրագրեր իրականացնող ստորաբաժանումներին, ուսումնամեթոդական վարչությանը և պրակտիկան վարող ԵՊՀ աշխատողներին։