
- Կրտսեր դպրոցի դասվարի օգնականը պատասխանատու է ուսումնական գործընթացի և կրթադաստիարակչական աշխատանքների պատշաճ կազմակերպման և աջակցման համար:
կցվել խմբին/խմբերին և աշխատանքային ժամերի ողջ ընթացքում լինել սաների հետ (անհրաժեշտության դեպքում` նաև դասապրոցեսի ժամանակ),
դասվարի և ծրագրի համակարգողի օգնությամբ կազմել աշխատանքային ծրագիր (զրույցներ, խաղեր և այլն)`դասապրոցեսից դուրս երեխաների հետ տարվող աշխատանքները նպատակային և արդյունավետ կազմակերպելու նպատակով,
երեխաներին ուղեկցել ճաշասրահ, կազմակերպել երեխաների ճաշը և տալ համապատասխան հրահանգներ,
կազմակերպել երեխաների զբոսանքը և խաղային գործունեությունը դրսում և շենքի ներսում (անձրևային եղանակին) ինչպես ընդմիջումներին, այնպես էլ արտաուսումնական առօրյայի ընթացքում,
ուղեկցել խմբին լողավազան և լողավազանից դպրոց` կազմակերպելով անհրաժեշտ բոլոր աշխատանքները,
օգնել դասվարին ուսումնական աշխատանքը պլանավորելիս և ուսումնական նյութեր պատրաստելիս,
հետևել և կարգավորել սաների ամենօրյա մասնակցությունը խմբակներին,
աջակցել դասվարին սաների օրագրերի և թղթապանակների վարման հարցերում,
օրվա վերջում համապատասխան երթուղիներով ճանապարհել խմբի/խմբերի սաներին:
Պետք է ունենա՝
մանկավարժական կրթություն (նախընտրելի է սկզբնական կրթության ոլորտում),
մանկավարժական հմտությունների որոշակի մակարդակ,
համագործակցելու և հաղորդակցվելու հմտություններ: