«Բնագիտությունը զվարճալի՜ է. տե՛ս, շոշափի՛ր, փորձի՛ր» բնագիտական աշխատարան 2025
Բնագիտությունը զվարճալի՜ է. տե՛ս, շոշափի՛ր, փորձի՛ր
- Երևանի պետական համալսարան
- Սկիզբ՝ հունիսի 3,
- տևողություն՝ 4 շաբաթ
- Նախատեսված է 8-12-րդ դասարանի աշակերտների համար
- Արժեք՝ 60.000 ՀՀ դրամ
Դու 8-12-րդ դասարանում ես սովորում և սիրում ես բացահայտել, փորձարկել ու հասկանալ ինչպես է աշխատում աշխարհը։ Ուրեմն մեր բնագիտական աշխատարանը հենց քեզ համար է։ ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնը հրավիրում է քեզ մասնակցելու «Բնագիտությունը զվարճալի՜ է. տե՛ս, շոշափի՛ր, փորձի՛ր» աշխատարանին:
Ի՞նչ ենք անելու՝
Դու կունենաս բացառիկ հնարավորություն աշխատելու ԵՊՀ-ի լաբորատորիաներում, ուսումնասիրելու բնագիտության ոլորտի կարևոր ուղղություններ՝ ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, քարտեզագրություն և երկրաբանություն, կատարելու իրական գիտափորձեր ու գործնական աշխատանքներ՝ ուսանողների և դասախոսների աջակցությամբ։ Սովորելու ես՝ Ինչպե՞ս անջատել բանանից ԴՆԹ։
Ի՞նչ է Տեսլայի կոճը և եռաչափ հոլոգրամը։
Ինչպե՞ս են աշխատում լույսի ֆիլտրերը և օպտիկական մանրաթելերը։
Ինչպե՞ս պատրաստել «արծաթե հայելի» և բացահայտել յոգուրտի գաղտնիքները։
Ինչպե՞ս են կառուցված ՀՀ տարածքում աճող բույսերն ու սնկերը։
Ինչպե՞ս քարտեզագրել և վերլուծել երկրաբանական շերտերը։
Ի՞նչ է նշանակում «ոչ նյուտոնյան հեղուկ»... և սա դեռ ամենը չէ։
Այս տարի մեզ միանում է նաև մոլեկուլյար ֆիզիկայի բաժինը (կանցկացվի՝ ըստ հետաքրքրվածության)։
Աշխատարաններ՝ շաբաթական 2 օր՝ երեքշաբթի և հինգշաբթի, 3-4 ժամով։
Ներառված է նաև մեկանգամյա առողջ սնունդ։
Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև մայիսի 23-ը։
Հարցերի դեպքում՝ (374 60) 710 212 , cce@ysu.am
Միացի՛ր մեզ և այս ամառը դարձրո՛ւ գիտության ու փորձարկումների հրաշալի ճամփորդություն
Տե՛ս, շոշափի՛ր, փորձի՛ր... ու սիրահարվի՛ր բնագիտությանը։