«Եվրոպագիտություն» մասնագիտության մագիստրոսական ծրագիրը բաց է բոլոր այն դիմորդների
համար, ովքեր ունեն բակալավրի աստիճան և տիրապետում են հայերեն և անգլերեն լեզուներին:
Անհրաժեշտ փաստաթղթեր
ԵՊՀ մագիստրատուրայի ընդունելությունը կատարվում է առցանց եղանակով՝ admission.ysu.am կայքէջի միջոցով (տե՛ս՝ «Դիմում-հայտի լրացում» բաժնում):
1-ին փուլով ընդունելություն
Մագիստրատուրայի ընդունելության 1-ին փուլի փաստաթղթերն ընդունվում են ընթացիկ տարվա հունիսի 2-ից 27-ը՝ մինչև ժամը 18:00-ն:
Ընդունելության 1-ին փուլի քննություններն անցկացվելու են ս.թ. հուլիսի 2-ին:
* «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» կրթական ծրագրի ընդունելության 1-ին փուլի քննությունն անցկացվելու է ս.թ. հուլիսի 7-ին:
Վճարովի համակարգ ընդունված դիմորդների ուսման վարձը(2025/2026 ուսումնական տարվա յուրաքանչյուր կրթականծրագրի համար նախատեսված 1-ին կիսամյակի ուսվարձիառնվազն 25%-ը) անհրաժեշտ է վճարել մինչև ս.թ. հուլիսի 18-ը ներառյալ (հաշվեհամար՝ 2470100009060000)։
Ի գիտություն 2025/2026 ուսումնական տարվա 1-ին փուլի դիմորդների
2-րդ փուլով ընդունելություն
Մագիստրատուրայի ընդունելության 2-րդ փուլի փաստաթղթերն ընդունվում են ընթացիկ տարվա հուլիսի 8-ից մինչև օգոստոսի 15-ը՝ ժամը 18:00-ն:
Ընդունելության 2-րդ փուլի քննություններն անցկացվելու են ս.թ. օգոստոսի 22-ին:
Վճարովի համակարգ ընդունված դիմորդների ուսման վարձը (2025/2026 ուսումնական տարվա յուրաքանչյուր կրթական ծրագրի համար նախատեսված 1-ին կիսամյակի ուսվարձի առնվազն 25%-ը) անհրաժեշտ է վճարել մինչև ս.թ. օգոստոսի 29-ը ներառյալ (հաշվեհամար՝ 2470100009060000):