Rate:
Full time
Location:
ք․ Երևան
Deadline:
20 June 2025
Category:
Vacancy
ՀՀ կենտրոնական բանկ

Job type:
In office
Main Responsibilities
- Ուսումնասիրել վերահսկվող կազմակերպությունների (վճարահաշվարկային կազմակերպություններ, բանկեր) կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող ֆինանսական և վերահսկողական հաշվետվությունները, իրականացնել ցուցանիշների վերլուծություն և հաշվետվությունների տեսքով կազմակերպությունների գործունեության ամփոփում
- Գնահատել վճարահաշվարկային համակարգի մասնակիցների գործունեությունից բխող ռիսկերը և նախաձեռնել վերահսկողական միջոցառումներ
- Իրականացնել վերահսկողության ներքո գտնվող կազմակերպությունների հետ ընթացիկ հաղորդակցումներ, քննարկումներ
- Մասնակցել վճարահաշվարկային ոլորտին և վճարահաշվարկային համակարգի մասնակիցների վերահսկողությանն առնչվող տարբեր նախագծերի
- Տրամադրել մասնագիտական կարծիք ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված լիցենզիայի ստացման, թույլտվությունների (այդ թվում նաև նորարական լուծումներով (ֆինտեխ) ֆինանսական ծառայությունների (պրոդուկտների) ներդրման թույլտվությունների) տրամադրման դիմումների վերաբերյալ
- Պարբերաբար հետևել վերահսկողության ոլորտում միջազգային կազմակերպությունների հրապարակումներին և վերահսկողության ոլորտում միջազգային այլ զարգացումներն
- Իրականացնել այլ հանձնարարականներ կապված վճարահաշվարկային կազմակերպությունների պրուդենցիալ վերահսկողությանը առնչվող առանձին հարցերի, ուսումնասիրությունների, վերլուծությունների և ստուգումների հետ
Required Qualifications
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության ոլորտում
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում
- Վճարահաշվարկային համակարգի վերաբերյալ օրենսդրության և ենթաօրենսդրական ակտերի իմացություն
- ՀՀ բանկային օրենսդրության և ենթաօրենսդրական ակտերի իմացություն
- Վճարահաշվարկային գործունեության հետ առնչվող հարկային և քաղաքացիական օրենսդրության իմացություն
- Ներքին հսկողության համակարգերի վերաբերյալ միջազգային պրակտիկայում կիրառվող ստանդարտների իմացություն
- Միջազգային պրակտիկայում կիրառվող վճարահաշվարկային ոլորտին առնչվող օրենսդրության իմացություն
- Ֆինանսական վերլուծության և ռիսկերի կառավարման խորացված գիտելիքներ
- Հաշվապահական հաշվառման վերաբերյալ խորացված գիտելիքներ
Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի իմացություն
Ինչպես նաև
- Հաղորդակցման հմտություն
- Ժամանակի կառավարում
- Արագ կողմնորոշում և բազմակի առաջադրանքներ միաժամանակ կատարելու ունակություն
- Բանակցելու ունակություն
- Վերլուծելու ունակություն
- Ստեղծագործական մտածելակերպ
- Նախաձեռնողականություն
- Պրոբլեմներ լուծելու ունակություն և նպատակին հասնելու ուղղվածություն
- Օրինապահություն և հուսալիություն
- Թիմում աշխատելու հմտություն
Other information
Դիմելու համար՝ Վերահսկող/Ֆինանսական վերահսկողության վարչություն/Վճարահաշվարկային համակարգի մասնակիցների վերահսկողության բաժին
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին:
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592
Ներքին 51-19
Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն