Rate:
Full time
Deadline:
15 August 2025
Category:
Vacancy
«Ա․ Ի․ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամ

Job type:
In office
Work days:
Mon.
Fri.
Main Responsibilities
- Ապահովել «ԱԱԳԼ» Հիմնադրամի միջազգային գիտական գործընկերների հետ արդյունավետ հաղորդակցությունը, իրականացնել կապերի հաստատում՝ ստեղծելով նոր համագործակցության հնարավորություններ
- Համակարգել միջազգային գործընկերների այցելությունները՝ ներառյալ հանդիպումների պլանավորումը, ուղևորությունների կազմակերպումը և հյուրընկալումը
- Պլանավորել, համակարգել և մշակել դրամաշնորհային (գրանտային) ծրագրերի համար պահանջվող փաստաթղթերը՝ ապահովելով դրանց համապատասխանությունը դոնոր կազմակերպությունների ուղեցույցներին և պահանջներին
- Կոորդինացնել ընթացիկ միջազգային ծրագրերը, ապահովել դրանց համապատասխանությունը նախապես հաստատված ժամանակացույցին և բյուջեին, կառավարել հնարավոր ռիսկերը
- Զարգացնել և ամրապնդել հարաբերությունները դոնոր կազմակերպությունների և միջազգային կառույցների հետ՝ նպաստելով ֆինանսավորման շարունակականությանը
- Աջակցել հետազոտական թիմերին՝ առաջարկների և բյուջեների պատրաստման, ինչպես նաև ժամկետների համակարգման հարցերում
- Ապահովել անհրաժեշտ փաստաթղթերի ճշգրիտ թարգմանություն՝ հայերենից անգլերեն և հակառակը
Required Qualifications
- Բարձրագույն կրթություն՝ հանրային կառավարման, միջազգային հարաբերությունների, ֆինանսների կամ հարակից ոլորտներում
- Դրամաշնորհների պատրաստման և միջազգային ծրագրերի համակարգման ոլորտում առնվազն 2-3 տարվա փորձ
- Գերազանց լեզվական հմտություններ՝ հայերեն և անգլերեն (առնվազն B2 մակարդակ, ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն)
- Պրեզենտացիաների պատրաստման հմտություններ՝ PowerPoint, Canva և այլ գործիքների կիրառմամբ
- Ֆոնդերի հայթայթման գործընթացներում ներգրավվածության փորձ
- Թիմային աշխատանքի և հաղորդակցման գերազանց հմտություններ
- Գիտության, հատկապես ֆիզիկայի մասին հիմնական պատկերացումներ ունենալը կդիտարկվի որպես առավելություն