- Սպասարկել և ադմինիստրավորել ՖԴԿ-ի հատուկ կիրառական համակարգերը (առցանց հաշվետվությունների ընդունում, գործերի կառավարման համակարգ, տեղեկատվության փոխանակման հարթակ, բանկային հաշիվների ռեեստր և այլն)։
- Օժանդակել գործերի վերլուծությանը՝ մշակելով և գործարկելով ծրագրային մոդուլներ, կատարելով բարդ հարցումներ և ապահովելով անհրաժեշտ տվյալների ու հաշվետվությունների արտահանումը։
- Իրականացնել թղթային և էլեկտրոնային հաշվետվությունների ստուգում, անճշտությունների ճշգրտում և մուտքագրում տվյալների շտեմարան, ինչպես նաև վարել հաշվետու անձանց հաշվառումը և վերահսկել ավտոմատ մուտքագրումները։
- Թարմացնել «սև ցանկերը», համադրել հաշվետվությունները համապատասխան տվյալների հետ և ապահովել արդյունքների տրամադրումը՝ ըստ ընթացակարգերի։
- Ձևավորել և տրամադրել անհրաժեշտ հաշվետվություններ՝ վերահսկողության գործընթացն ապահովելու նպատակով։
- Մասնակցել քննարկումներին և իրականացնել ուսուցման ու խորհրդատվական աշխատանքներ՝ ՓԼ/ԱՖ ոլորտում ՏՏ ստանդարտների և ազգային համակարգի վերաբերյալ։
Բարձրագույն տեխնիկական կրթություն (ցանկալի է տեղեկատվական տեխնոլոգիաների կամ տեղեկատվական անվտանգության ոլորտում)
1 տարվա աշխատանքային փորձ ոլորտում
ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին ՀՀ օրենսդրության իմացություն
Օպերացիոն համակարգերի վերաբերյալ գիտելիքներ (Windows Server, Linux)
Ռելյացիոն տվյալների շտեմարանների կառավարման համակարգերի վերաբերյալ գիտելիքներ (PostgreSQL, Oracle)
Համակարգչային ցանցերի վերաբերյալ գիտելիքներ
Ծրագրավորման տարրական գիտելիքներ
Ռիսկերի կառավարման վերաբերյալ գիտելիքներ
Հայերենի ազատ տիրապետում
Անգլերենի և ռուսերենի լավ իմացություն
Ինչպես նաև
Վերլուծելու ունակություն
Նախաձեռնողականություն
Պատասխանատվության զգացում
Արագ սովորելու ունակություն
Հաղորդակցման հմտություն
Արագ կողմնորոշվելու և խնդիրներ լուծելու ունակություն
Թիմում աշխատելու ունակություն
Դիմելու համար՝ https://ats.hirebee.ai/am/jobs/teghekatvakan-hamakargeri-masnagetteghek…
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)
Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն