
• Իրականացնել ՓԼ/ԱՖ և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի օրենսդրության լրամշակման, կանոնակարգերի ու մեթոդական ձեռնարկների մշակման, համաձայնեցման, ներկայացման ու կիրառման աշխատանքներ
• Մասնակցել ՖԴԿ և ներպետական, օտարերկրյա ու միջազգային մարմինների և կազմակերպությունների միջև բաժնի գործառույթներին առնչվող քննարկումներին, պատրաստել անհրաժեշտ փաստաթղթեր, ապահովել համատեղ մշակվող ծրագրերի կատարումը, ինչպես նաև իրավապահ ու վերահսկող մարմինների հետ ՖԴԿ համագործակցությունը
• Իրականացնել իրավախորհրդատվական աշխատանքներ հաշվետվություն տրամադրող անձանց համար
• Օժանդակել կասկածելի գործարքների վերլուծության և ՖԴԿ այլ գործողությունների իրավական հիմնավորվածության ապահովմանը
• Իրականացնել ՓԼ/ԱՖ/ԶՈԶՏՖ դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղարությունը, ապահովել հանձնաժողովի և կից գործող աշխատանքային խմբի հետ կապերը, փաստաթղթերի (օրակարգ, օրակարգային նյութեր) նախապատրաստումը և շրջանառությունը
• Մասնակցել հաշվետվություն տրամադրող անձանց, ԿԲ աշխատակիցների, պետական մարմինների, ինչպես նաև այլ շահագրգիռ անձանց համար կազմակերպվող ուսուցման աշխատանքներին
• Ապահովել հաշվետվություն տրամադրող անձանց կողմից թույլ տրված ՓԼ/ԱՖ դեմ պայքարի օրենսդրության խախտումների արձանագրման և դրա հիման վրա կազմված ամփոփագրերի ու գրությունների իրավական ճշտությունը
• Օժանդակել ՖԴԿ տարեկան հաշվետվությունների, ՓԼ/ԱՖ/ԶՈԶՏՖ դեմ պայքարի ռազմավարության մշակման, ինչպես նաև ռիսկերի ազգային գնահատման իրականացման աշխատանքներին
• Ապահովել ՖԴԿ տեղեկատվական համակարգերի արդիականացման և դրանց հասանելիության իրավական հիմնավորվածությունը
• Բարձրագույն իրավաբանական կրթություն
• 1 տարվա հետազոտական, մեթոդական ոլորտի փորձ միջազգային կազմակերպություններում, պետական կառավարման համակարգում կամ մասնավոր հատվածում
• ՖԱԹՖ հանձնարարականների վերաբերյալ գիտելիքներ
• ՓԼ/ԱՖ դեմ պայքարի օրենսդրության իմացություն
• ՓԼ/ԱՖ դեմ պայքարի միջազգային ուղեցույցներով աշխատելու փորձառություն
• Ֆինանսական համակարգի օրենսդրության իմացություն
• Քրեական և քրեադատավարական օրենսդրության իմացություն
• Անգլերենի և ռուսերենի իմացություն
• Հայերենի գերազանց իմացություն
Ինչպես նաև
• Խնդիրներ լուծելու ունակություն
• Հաղորդակցման հմտություններ
• Խորհրդատվական հմտություններ
• Նախաձեռնողականություն
• Վերլուծելու ունակություն
• Ֆիդուցիար պարտականության գիտակցում
• Թիմում աշխատելու հմտություն
• Ստեղծագործական մտածելակերպ
• Աշխատանքի անհրաժեշտ քանակ ապահովելու կարողություն
• Արդյունքին և նպատակին հասնելու ուղղվածություն
Դիմելու համար՝ Մեթոդաբան-իրավախորհրդատու/ Ֆինանսական դիտարկումների կենտրոն/ Իրավական ապահովման բաժին
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592
(51-19)
Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն