
- Ուսումնասիրել և վերլուծել տնտեսության տարբեր ոլորտներից բխող ռիսկերը, գնահատել դրանց ազդեցությունը ՀՀ ֆինանսական համակարգի կայունության վրա՝ օգտագործելով վերլուծական, վիճակագրական և տնտեսական մոդելավորման գործիքներ
- Ստեղծել արդիական ֆինանսական կայունության հաշվետվություն, ինչը կօգնի մեզ թարմացնել և անընդհատ բարելավել մեր հաղորդակցման մոտեցումները, արդյունավետ կերպով հաղորդակցել մեր կողմից իրականացված քաղաքականությունը
- Ուսումնասիրել միջազգային փորձը՝ նորարարական մոտեցումներ ֆինանսական կայունության ապահովման և գնահատման համար, կիրառել դրանք մեր իրականությունում՝ համապատասխանեցնելով մեր տնտեսական մարտահրավերներին
- Նպաստել գիտելիքի տարածմանը՝ պատրաստելով վերլուծական նյութեր հրապարակման համար, մասնակցելով և կազմակերպելով դասընթացներ, սեմինարներ, կօգնեք հասկանալ մեր կողմից իրականացվող աշխատանքը
- Կատարել ղեկավարի կողմից հանձնարարված լրացուցիչ աշխատանքներ (այդ թվում` նամակների պատրաստում, մամուլի համար նյութերի պատրաստում, հայեցակարգային փաստաթղթերին ծանոթացում, առաջարկությունների, դիտարկումների ներկայացում) և արտածրագրային խնդիրներ
- Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտություն, ֆինանսական մաթեմատիկա կամ այլ համեմատելի ոլորտում
- Ֆինանսական ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն, բայց ոչ պարտադիր՝ եթե ունեք հետաքրքրություն տվյալների վերլուծության և տնտեսական մոդելավորման նկատմամբ
- Խորացված գիտելիքներ մակրոտնտեսագիտության և ֆինանսական կայունության վերաբերյալ՝ հասկանալու համաշխարհային ու ներքին տնտեսության զարգացումները և դրանց ազդեցությունը
- Գիտելիքներ բանկային օրենսդրության և ռիսկերի կառավարման վերաբերյալ՝ որպեսզի հասկանաք, թե ինչպես և ինչու են փոխվում ֆինանսական կարգավորումները
- Գիտելիքներ թվային գործիքների և մոդելավորման ոլորտում՝ տվյալները ուսումնասիրելու, վիճակագրական ու էկոնոմետրիկ ծրագրերով աշխատելու համար
- Հայերենի գերազանց իմացություն, ինչպես նաև անգլերենի և ռուսերենի վարժ իմացություն
Համագործակցելու և նորարարություններ առաջ տանելու պատրաստակամություն
Ինչպես նաև
- Տվյալների վերլուծության, միտումները ճանաչելու և համապարփակ եզրակացություններ անելու կարողություն
- Հաղորդակցման գերազանց հմտություններ
- Թիմում աշխատելու հմտություն
- Նախագծերի ղեկավարման հմտություն
- Համագործակցելու ունակություն
- Արդյունքին և նպատակին ուղղվածություն
Մասնագիտական աճի հնարավորություններ.
Դուք կմիանաք թիմի, որտեղ կստանաք վերապատրաստման, ինքնազարգացման լայն հնարավորություններ և կաշխատեք առաջատար մասնագետների հետ։ Այս աշխատանքը հնարավորություն կտա ոչ միայն զարգացնել ձեր վերլուծական հմտությունները, այլ նաև լինել այն երիտասարդ ուժը, որը հնարավորություն կունենա ներդրում ունենալու մեր երկրի ֆինանսական համակարգի կայունության ապահովման պատասխանատու գործում։
Այս աշխատանքը ոչ միայն հնարավորությունն է ձեր մասնագիտական աճի համար, այլ նաև կարևոր նախագծերում մասնակցության համար, որոնք վերածվում են իրական փոփոխության։
Դիմելու համար՝ Վերլուծաբան/ Ֆինանսական համակարգի կայունության վարչություն/ Ֆինանսական կայունության մոնիտորինգի և ճգնաժամերի կառավարման բաժին
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592
5119
Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն