
● Մագիստրատուրայի ընդունելության պայմանների և հայտարարության նախապատրաստում և թարմացում,
● Աջակցություն ուսանողներին, մասնավորապես անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման հարցում,
● Ադմինիստրատիվ և մանկավարժական գրանցում,
● Դասախոսների մատյանների վերահսկում (ուշացում, դասերի չեղարկում, այլ, նամակագրություն, հեռախոսով հիշեցումներ),
● Ուսանողների հաճախումների վերահսկում,
● Քննությունների արդյունքների մուտքագրում,
● Ամփոփիչ հանձնաժողովների պատրաստում՝ սերտ համագործակցելով Ուսումնական գծով տնօրենի հետ,
● Համալսարանի ղեկավարության հանձնարարությամբ ֆակուլտետի պատասխանատուն կարող է կատարել իր որակավորմանը և գործառույթներին համարժեք այլ գործառույթներ:
● Բարձրագույն կրթություն (կառավարման ոլորտում բուհական կրթությունը կդիտվի որպես առավելություն),
● Աշխատանքային փորձը կրթության, վարչարարության ոլորտներում ցանկալի է,
● Հայերեն և ֆրանսերեն լեզուների (գրավոր և բանավոր) գերազանց իմացություն,
● Անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
● Համակարգչային գիտելիքներ,
● Շփման և հաղորդակցման հմտություններ,
● Պատասխանատվության բարձր զգացում, գաղտնապահություն,
● Բազմամշակութային թիմում աշխատելու ունակություն,
● Արագաշարժություն՝ հրատապ առաջադրանքները կատարելու համար,
● Ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման ունակություն:
Աշխատաժամանակ՝ 20 ժամ/շաբաթ
Աշխատանքային ժամեր՝
Դասացուցակով մագիստրատուրայի դասեր առկա լինելու պարագայում աշխատողի համար աշխատանքային ժամեր են սահմանվում՝ Երկուշաբթի-ուրբաթ՝ ժամը 16։00-20։00։
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրություն (հայերեն և ֆրանսերեն) job@ufar.am էլեկտրոնային հասցեով մինչև 2025թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ՝ նամակի վերնագրում նշելով « Responsable administrative de Master».
Հարցազրույցի կհրավիրվեն միայն ընտրված թեկնածուները: