
• Ուսումնասիրել Ֆինանսական կազմակերպությունների (այդ թվում նոր ստեղծվող) լիցենզավորման և գրանցման հետ կապված գործընթացներում միջոցների ծագումը
• Հավուր պատշաճի ուսումնասիրել նշանակալից մասնակիցներին (fit and proper),
• Շարունակաբար ուսումնասիրել Ֆին. կազմակերպությունների նշանակալից մասնակիցներին և ղեկավարներին
• Իրականացնել նոր ստեղծվող ֆինանսական կազմակերպությունների լիցենզավորման և գրանցման հետ կապված աշխատանքներ (միջոցների ծագման ուսումնասիրություն, նշանակալից մասնակցության նախնական համաձայնության տրամադրում, ղեկավարների գրանցում, կանոնադրության գրանցում և այլն):
• Իրականացնել նախնական համաձայնություն գործող ֆինանսական կազմակերպությունների կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցությանը նախնական համաձայնության տրամադրման հետ կապված աշխատանքներ:
• Իրականացնել ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների հավուր պատշաճի ուսումնասիրություն (fit and proper) ղեկավարների (վերջիններիս կազմում կատարված փոփոխությունների) գրանցման/մերժման հետ կապված աշխատանքներ:
• Իրականացնել ֆինանսական կազմակերպությունների, դրանց մասնաճյուղերի, ներկայացուցչությունների կանոնադրությունների գրանցման հետ կապված աշխատանքներ:
• Մասնակցել ֆինանսական կազմակերպությունների լիցենզավորման և գրանցման բնագավառում օրենսդրության, ներքին իրավական ակտերի մշակման ու կատարելագործման աշխատանքներին:
• Ուսումնասիրել ֆինանսական կազմակերպությունների բաժնետերերի/ մասնակիցների վերաբերյալ հաշվետվությունները:
- Բարձրագույն տնտեսագիտական, ֆինանսական, իրավաբանական կրթություն
- 0,5 տարվա փորձ ֆինանսական ոլորտում
- Ֆինանսական համակարգի օրենսդրության իմացություն
- Ֆինանսական կազմակերպությունների վերաբերյալ տեսական և կիրառական գիտելիքներ
- Ֆինանսական կազմակերպությունների ոլորտներին առնչվող օրենսդրության իմացություն (օրենքներ, կանոնակարգեր, կարգեր ուղեցույցներ և այլն)
- Հաշվապահական հաշվառման իմացություն
- Հաղորդակցման հմտություններ
- Վերլուծելու ունակություն
- Ստեղծագործական մտածելակերպ
- Թիմում աշխատելու հմտություն
- Ժամկետների պլանավորման հմտություն
- Սթրեսային իրավիճակում աշխատելու հմտություն
- Հայերենի գերազանց, անգլերենի, ռուսերենի իմացություն