
Ապահովագրական ծառայությունների մատուցման շրջանակներում տարբեր կազմակերպությունների, պետական մարմինների, գերատեսչությունների, տնտեսվարող սուբյեկտների ղեկավարների,աշխատակիցների և այլ մարմինների հետ իրականացնել ապահովագրական պայմանագրերի սպասարկում
Շարունակական աշխատել առկա հաճախորդների հետ, ապահովել պայմանագրերի վերակնքումները
Անհրաժեշտ տվյալները գրանցել Ընկերությունում կիրառվող ավտոմատացված համակարգչային ծրագիր
Անմիջական ղեկավարին ներկայացնել ընթացիկ և ապահովագրական գործունեության արդյունավետության բարձրացման և կանոնակարգման առաջարկներ
Սահմանված կարգով և ժամկետներում կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված համապատասխան հանձնարարականները
Իրականացնել հաճախորդների հետ առաջացած խնդրահարույց իրավիճակների շտկում։
Հաղորդակցվելու գերազանց ունակություն և կազմակերպչական ձիրք
Գրագետ խոսք, հաճախորդների հետ աշխատելու ունակություն
Հոգատար վերաբերմունք հաճախորդների նկատմամբ
Փոփոխություններին հարմարվելու, արագ սովորելու և ընկալելու ունակություն
Ժամանակի ճիշտ կառավարման հմտություն և անընդհատ զարգացման ձգտում
Աշխատանքի ծանրաբեռնվածության պայմաններում և տրված ժամկետներում արագ և ճշգրիտ աշխատելու ունակություն
Անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն
Տեխնիկական հմտություններ /համակարգիչ և օժանդակ ծրագրեր/
Աշխատանքային փորձը սպասարկման և ապահովագրության ոլորտում ցանկալի է։