«Մասնագիտական կողմնորոշման օր» խորագրով միջոցառում
ՀՀ, Երևան, «Holiday Inn Exprees» հյուրանոց, «Տիգրան Մեծ» դահլիճ
Ս.թ. հոկտեմբերի 14-ին՝ ժամը 15:00-ին, «Holiday Inn Exprees» հյուրանոցի «Տիգրան Մեծ» դահլիճում ԵՊՀ ԵԼՀ գերմանական բանասիրության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի կունենա «Մասնագիտական կողմնորոշման օր» միջոցառումը:
Միջոցառմանը կմասնակցեն Գերմանիայի 12 բուհերի, «Կոնրադ Ադենաուեր», «Հայնրիխ Բյոլ» և «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամների, ինչպես նաև Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (ԳԱՓԾ (DAAD)) և «Գյոթե» ինստիտուտի ներկայացուցիչները: