Deadline:
11 November 2025
Category:
Vacancy
Ալֆա-Ֆարմ ՓԲԸ

Job type:
In office
Work hours:
9։00-18։00
Main Responsibilities
- Իրականացնել շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն՝ պարզելու իրեն վստահված կատեգորիայի առկա ապրանքատեսականին և գնառաջարկները, պատրաստել շուկայական պայմանների և շուկայում ընկերության դիրքի վերաբերյալ հաշվետվություններ,
- Մշակել և ղեկավարությանը ներկայացնել իր ապրանքատեսակների վաճառքի ծավալների խթանմանն ուղղված երկարաժամկետ ռազմավարական պլաններ,
- Ստեղծել վստահելի և փոխշահավետ հարաբերություններ մատակարարների հետ՝ գնային քաղաքականության խելամիտ և արդյունավետ որոշման համար,
- Ձեռք բերել համագործակցություններ նոր մատակարար ընկերությունների հետ, բանակցությունների միջոցով ստանալ ընկերության համար լավագույն պայմաններ մատակարարներից,
- Մշտապես բարելավել ու վերանայել մատակարարներից գնման կարգերը և պայմանագրերը՝ ըստ Ընկերության գործող քաղաքականության, մշակել գնումների իրականացման և գնի վերահսկման քաղաքականություններ և ընթացակարգեր,
- Մասնակցել իր ապրանքների գների ձևավորմանը՝ ելնելով ընկերության գնային քաղաքականությունից ու առկա վերլուծության արդյուներից, մասնակցել վաճառքի գնային ռազմավարության մշակմանը և ապահովել դրա իրականացումը,
- Բացահայտել կազմակերպության մրցակցային առավելությունները և թերությունները, մասնակցել իր ապրանքանիշների գովազդային արշավների կազմակերպման և իրականացման գործընթացին,
- Իր կատեգորիայի շրջանակներում կատարել վաճառքների վերլուծություններ, լավ ու վատ վաճառքների պատճառների ուսումնասիրություններ, պատրաստել հաշվետվություններ,
- Կատարել կանխատեսումներ և վերլուծություններ իր առանձին ապրանքախմբերի վերաբերյալ՝ դրանց կայուն աճն ապահովելու համար,
- Վերլուծել իր վաճառքների օրինաչափությունները, սեզոնայնությունը և կանխատեսել, պլանավորել վաճառքների հետագա զարգացումները,
- Որոշել իր ապրանքների ճիշտ դասավորվածությունը՝ դրանց ցուցադրությունը լավագույնս ապահովելու համար՝ համաձայն Գովազդի մասին օրենքի պահանջների,
- Վերահսկել և հետևել իրեն վստահված ապրանքների և ապրանքախմբերի առկայությանը, դասավորվածությանը և ժամկետներին, հետևել դեղատների միջև ապրանքների տեղափոխություններին,
- Ձևակերպել, ղեկավարել և համակարգել իր ապրանքների պրոմո-խորհրդատվությանն ուղղված մարքեթինգային գործառույթները և ռազմավարությունը,
- Համագործակցել դեղատների անձնակազմի հետ՝ վաճառքի առանձնահատկությունների, ապրանքների դասավորվածության հարցերի, վաճառքի խթանման աշխատանքների կազմակերպման նպատակով,
- Մասնակցել անձնակազմի ուսուցման, ապրանքագիտության դասընթացների անցկացմանը,
- Ուսումնասիրել իր կատեգորիայի նոր տեսականու ներկայացման հնարավորությունները, շուկայական պահանջը և նոր տեսականու առկայության ժամանակ ներկայացնել այն դեղատների անձնակազմին:
Required Qualifications
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է դեղագործական, բժշկական կամ այլ հարակից ոլորտում),
- Աշխատանքային փորձ կոմերցիոն, բիզնեսի կամ վաճառքների կառավարման ոլորտում,
- Վաճառքների կազմակերպման և խթանման հմտություններ ու գիտելիքներ,
- Քանակական և որակական վերլուծություններ անելու ունակություն,
- Հաղորդակցության և բանակցությունների վարման հմտություններ,
- Կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման,
- MS office փաթեթի գերազանց իմացություն: