«Բլոկչեյն և կրիպտոարժույթներ» խորագրով դասընթաց ԵՊՀ-ում
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
Ս.թ. հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15:00-ին, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դահլիճում Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և «Binance Academy»-ի համատեղ նախաձեռնությամբ տեղի կունենա «Բլոկչեյն և կրիպտոարժույթներ» խորագրով դասընթացը:
Դասընթացի նպատակն է բարձրացնել ԵՊՀ ուսանողների և դասախոսների իրազեկվածությունը կրիպտոարժույթների և բլոկչեյն տեխնոլոգիաների վերաբերյալ: