General information
Արդյունաբերական գործընթացներում Saccharomyces cerevisiae խմորասնկերը պարբերաբար ենթարկվում են տարբեր թույլ օրգանական թթուների (ԹՕԹ) ազդեցությանը, որոնք էթանոլային խմորման հիմնական վերջնանյութերից են։ Հետազոտության նպատակն է պարզաբանել S. cerevisiae խմորասնկերի վայրի և պլազմային ու վակուոլային տեղափոխիչների խանգարումներով շտամներում ԹՕԹ-ի ազդեցության մեխանիզմները՝ կախված միջավայրի pH-ից, թթվածնի հասանելիությունից, ածխածնի աղբյուրի տեսակից և կոնցենտրացիայից։ Հետազոտության ընթացքում ուսումնասիրվելու է տարբեր թույլ օրգանական թթուների ազդեցությունը խմորասնկերի աճի, միջավայրի ֆիզիկաքիմիական ցուցանիշների, պլազմային թաղանթով իոնային հոսքերի, ներբջջային pH-ի և թաղանթային պոտենցիալի վրա։ Կուսումնասիրվեն նաև նյութափոխանակության բանալիային ֆերմետնենրի՝ ալկոհոլդեհիդրոգենազների, պլազմային, վակուոլային և միտոքոնդրիումային թաղանթների ԱԵՖազների, հակաօքսիդանտային համակարգի ֆերմենտների ակտիվության փոփոխությունները, նյութափոխանակության ելանյութերի և վերջնանյութերի որակական և քանակական կազմի փոփոխությունները ԹՕԹ-ի ազդեցությամբ։ Հետազոտությունն առանցքային նշանակություն կարող է ունենալ ոչ միայն ԹՕԹ-ի ազդեցությամբ խմորասնկերում կենսաէներգետիկական և կենսաքիմիական ցուցանիշների բացահայտման, այլև արժեքավոր նյութերի բարձր ելքով արտադրության համար։
Գիտական ղեկավար
Թռչունյան Կարեն Արմենի