General information
Ներկայում կլիմայական տաքացման հետևանքով հողի չորացումը լուրջ մարտահրավեր է hողային մանրէների կենսունակության և գոյատևման համար, քանի որ դրանք հարկադրված են ակտիվացնել տարբեր մեխանիզմներ՝ օսմոսային և այլ տեսակի սթրեսներին արձագանքելու նպատակով։ Միևնույն ժամանակ տնտեսության և տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ աշխարհում էներգիայի սպառումը շարունակաբար աճում է։ Cupriavidus necator H16-ը և Cupriavidus metallidurans CH34–ը ֆակուլտատիվ քեմոլիթոավտոտրոֆ հողային էկոհամակարգում բնակվող մանրէներ են։ C. metallidurans CH34-ը լավ ուսումնասիրված մետաղակայուն β-պրոտեոբակտերիա է և պարունակում է գեների խումբ, որոնք մասնակցում են մետաղի նյութափոխանակությանը և կայունությանը: Նախագծի հիմնական նպատակն է ուսումնասիրել ընտրված մանրէների հակազդման մեխանիզմները արտաքին միջավայրի տարբեր սթրեսային պայմաններում, ինչպիսիք են թթվածնի սահմանափակումը, օսմոսային սթրեսը, հիմնային և թթվային pHը, միլիմետրային և ռենտգենյան ճառագայթահայթումը՝ միաժամանակ բացահայտելով այդ մեխանիզմներում հիդրոգենազների (Հիդ) և կենսաէներգետիկ նշանակություն ունեցող FoF₁-ԱԵՖսինթազի և այլ հանգուցային ֆերմենտների դերակատարումը։ Ստացված արդյունքների հիման վրա կառաջարկվեն միջավայրի սթրեսային և հետերոտրոֆ պայմաններում Հիդ-ներով և մանրէների նյութափոխանակության առանցքային այլ ֆերմենտներով պայմանավորված սթրեսին հակազդման նոր մեխանիզմներ։
Գիտական ղեկավար
Փոլադյան Աննա Արշակի