General information
Նախագիծը կենտրոնանում է ջերմային, միկրոալիքային տիրույթում էլեկտրական և մագնիսական մոտակա դաշտերի բաշխումների արտապատկերման և վերլուծության վրա՝ կիրառելով մետակառուցվածքային օպտիկական ինդիկատորներ ջերմաառաձգական օպտիկական ինդիկատորային մանրադիտակի (ՋԱՕԻՄ) համար՝ սահմանված հաճախային տիրույթում։ Հարթության մեջ գտնվող էլեկտրական դաշտի բաղադրիչների ընտրողական արտապատկերումը հնարավոր դարձնելու նպատակով կմշակվեն նոր՝ մետակառուցվածքային հիմքով օպտիկական ինդիկատորներ։ Այս ինդիկատորները իրենցից կներկայացնեն պարբերական դիէլեկտրիկ-մետաղային կառուցվածքներ՝ որոշակի ուղղորդվածությամբ տարրերով։ Կտարվեն թվային հաշվարկներ և մոդելավորում՝ այս ինդիկատորների աշխատանքային սկզբունքները ուսումնասիրելու համար, և արդյունքները կհամեմատվեն նախատեսված փորձարարական չափումների հետ։ Ենթադրվում է, որ այս հետազոտության արդյունքները կօգնեն ստանալու օպտիկական ինդիկատորների նոր տեսակներ, որոնք կապահովեն ուղղությունից կախված ավելի բարձր զգայունություն և տարածական լուծունակություն՝ այդպիսով հնարավորություն տալով ՋԱՕԻՄ տեխնոլոգիայի հետագա կատարելագործման և օպտիմալացման։
Գիտական ղեկավար
Բաբաջանյան Արսեն Ժորայի