General information
Հետազոտվելու են տարածության կորության և տոպոլոգիայի ազդեցությունը սկալյար և Դիրակյան դաշտերի քվանտային վակուումի լոկալ բնութագրերի վրա։ Որպես ֆոնային երկրաչափություն դիտարկվելու են Ֆրիդման-Ռոբերտսոն-Ուոկերի կոսմոլոգիական մոդելները։ Կքննարկվեն ոչ տրիվիալ տոպոլոգիայի երկու աղբյուրներ, որոնցից առաջինը տարածական չափերի մի մասի կոմպակտացումն է, իսկ մյուսը՝ մագնիսական հոսք կրող կոսմիկական լարը։ Որպես վակուումի լոկալ բնութագրեր կդիտարկվեն դաշտի քառակուսու, էներգիա-իմպուլսի թենզորի և հոսանքի խտության վակուումային միջինները, ինչպես նաև ֆերմիոնային կոնդենսատը։ Հետազոտվելու է Կազիմիրի էֆեկտը Ֆուլլինգ-Ռինդլերի վակուումային վիճակի համար արագացման ուղղությանը զուգահեռ հարթ սահմանների երկրաչափությունում։ Ուսումնասիրվելու են ծավալային և մակերևութային էներգիա-իմպուլսի թենզորների միջինները և Կազիմիրի ուժերը։
Գիտական ղեկավար
Սահարյան Արամ Ազատի