Մեկնարկել է «Stipendium Hungaricum» կրթաթոշակային ծրագրի դիմումների առցանց ընդունելությունը 2026-2027 ուսումնական տարվա համար:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին առաջարկվում է շուրջ 30 կրթաթոշակ:
«Stipendium Hungaricum» կրթաթոշակային ծրագրին կարող են դիմել կարճաժամկետ (առանց ավարտական վկայականի), բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի, հետբուհական մասնագիտական կրթության ծրագրերով ուսումնառելու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիները:
Դիմումների առցանց ներկայացման վերջնաժամկետն է 2026 թվականի հունվարի 15-ը՝ ժամը 14:00-ն (Կենտրոնական Եվրոպայի ժամանակով):
Դիմորդների դիմումի ուղեցույցները կարող եք գտնել այստեղ և այստեղ:
Գրանցվելուց առաջ անհրաժեշտ է ծանոթանալ կրթաթոշակային ծրագրի պայմաններին, որոնք հասանելի են դիմումի ուղեցույցներում՝
2. https://stipendiumhungaricum.hu/wp-content/uploads/2025/10/PhD_Call_for_Applications_2026_27.pdf: