Իգր Ղազարյանը ԵՊՀ «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական կրթական ծրագրի շրջանավարտ է։
Ներկայում որպես իրավաբան աշխատում է «Կենտրոն» անշարժ գույքի գործակալությունում՝ հիմնականում զբաղվելով քաղաքացիաիրավական պայմանագրերով:
Նրա ակադեմիական ուղին սկսվել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետից։ «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական ծրագիրը հնարավորություն տվեց նրան իրավական առաջադեմ գաղափարները անմիջապես կիրառելու մասնագիտական գործունեության մեջ՝ խորացնելով գիտելիքները հատկապես արբիտրաժի ոլորտում։
Իգր Ղազարյանն ընտրել է այս ծրագիրը, քանի որ այն նոր էր ու խոստումնալից՝ բարձր գնահատելով հատկապես կրթական ծրագրի յուրահատուկ կառուցվածքը, դասախոսական կազմը և կիրառվող տեսական նյութը։
Մասնագիտական ուղու հաջորդ փուլում նա նպատակ ունի առավելագույնս օգտագործելու մագիստրոսական ծրագրում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները՝ իրավական ոլորտում իր նպատակներին հասնելու համար։