Ուսուցիչը դասավանդում է Ճեմարանի միջին և/կամ ավագ դպրոցներում: Համապատասխան առարկայական ամբիոնի անդամ լինելով՝ մասնակցում է ամբիոնի աշխատանքներին և կրթական գործընթացի կազմակերպմանը՝ Միջազգային բակալավրիատի (ՄԲ) պահանջներին համապատասխան: Գործունեությունը ծավալում է սովորողակենտրոն ուսուցման սկզբունքով, արձանագրում է սաների առանձնահատկությունները և հետաքրքրությունները՝ գերակա նպատակ դարձնելով յուրաքանչյուրի ներդաշնակ զարգացումը:
Ուսուցիչը պետք է հիմնովին տիրապետի դասավանդվող առարկային և ուսուցիչ լինելը համարի իր կոչումը:
Պետք է իմանա կամ պատրաստ լինի սովորել՝
հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի պահանջները, առարկայի դասավանդման և գնահատման մեթոդաբանությունը:
Պետք է կարողանա կամ պետք է ձգտի կարողանալ՝
- գրագետ կիրառել մանկավարժական և հոգեբանական մոտեցումները,
- ընտրել և կիրառել սովորողների ուսումնառության տարբեր ոճերին և կրթական կարիքներին համապատասխան դասավանդման տեխնոլոգիաներ և մեթոդներ,
- իրավիճակները վերլուծել, գնահատել և համապատասխան արձագանքով հետադարձ կապ ապահովել,
- թիմով աշխատել, համագործակցել սաների, գործընկերների հետ,
- գրագետ, արտահայտիչ և մատչելի խոսել,
- պատրաստակամ լինել սովորելու և կիրառելու Միջազգային բակալավրիատի գաղափարախոսությունը, պահանջները, ինչպես նաև այլ նորարարական գաղափարներ,
անգլերենով կամ այլ օտար լեզուներով կարդալ, հաղորդակցվել և/կամ կատարելագործվելու պատրաստակամություն դրսևորել:
Պետք է ունենա՝
մանկավարժական որակավորում կամ 30 կրեդիտի միջոցով մանկավարժի հավաստագրման փաստաթուղթ