🔹Հավաքագրել, պահպանել և պարբերաբար թարմացնել շրջանավարտների տվյալների բազան, ինչպես նաև բարելավել տվայլների կառավարման և հավաքագրման մեխանիզմները։
🔹Իրականացնել տեղական և միջազգային շրջանավարտների քարտեզագրում՝ նրանց մասնագիտական, ոլորտային և աշխարհագրական առանձնահատկությունների հիման վրա։
🔹Առկա տվյալների հիման վրա իրականացնել պարբերական վերլուծություններ՝ ներառյալ շրջանավարտների ներգրավման, ակտիվության, կարիերային հետագծի և այլ ուղղությունների գնահատումը, և ներկայացնել վերլուծական զեկույցներ։
🔹Շրջանավարտների գոհունակության և հետադարձ կապի ապահովման նպատակով պարբերաաբար իրականացնել հարցումներ, ամփոփել արդյունքները և դրանց հիման վրա ներկայացնել շրջանավարտների հետ աշխատանքի բարելավման առաջարկներ։
🔹Նույնականացնել շրջանավարտների ներգրավման և ցանցի ակտիվացման նոր հնարավորությունները և աջակցել դրանց իրականացման համար տարբեր ձևաչափերի և նախաձեռնությունների մշակմանը։
🔹Կազմակերպել և/կամ համակարգել շրջանավարտների գծով համահամալսարանական, ֆակուլտետային և ցանցային միջոցառումները, հավաքագրել դրանց վերաբերյալ տվյալները և ամփոփել արդյունքները։
🔹Աջակցել շրջանավարտների և աշխատաշուկայի միջև կապերի ընդլայնմանը՝ կրթագիտական ստորաբաժանումների և գործընկերների հետ համագործակցության նոր ձևաչափերի մշակման և համակարգման միջոցով։
🔹Շրջանավարտների հետ ապահովել պարբերական հաղորդակցություն առցանց և անցանց եղանակներով՝ առկա հնարավորությունների վերաբերյալ նրանց իրազեկման, սոցիալական տարբեր հարթակներում տեղեկատվական նյութերի պատրաստման և տարածման, ինչպես նաև հաղորդակցական այլ ձևաչափերի կիրառման եղանականերով։
🔹Ապահովել այլ ստորաբաժանումների հետ շրջանավարտներին առնչվող հաղորդակցության և փաստաթղթաշրջանառության ամբողջական գործընթացի ժամանակին, պատշաճ ու սահմանված ընթացակարգերին համապատասխան կազմակերպում։
🔹Իրականացնել կենտրոնի կանոնադրությամբ և աշխատանքային պարտականություններից բխող այլ գործառույթներ՝ ղեկավարի հանձնարարությամբ։
🔹Բարձրագույն կրթություն սոցիոլոգիայի, հանրային քաղաքականությունների, կառավարման և հարակից այլ ոլորտներում (մագիստրոսի աստիճանը ցանկալի է),
🔹առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ համապատասխան կամ հարակից ոլորտներում,
🔹տվյալների հավաքագրման, մշակման, կառավարման և վերլուծության հմտություններ, ներառյալ տվյալների բազաների հետ աշխատանքի փորձ,
🔹տվյալների հավաքագրման, մշակման, վերլուծության և ներկայացման համար անհրաժեշտ համակարգչային և թվային գործիքների արդյունավետ կիրառման կարողություն (Microsoft Office և Google Workspace),
🔹հարցումների նախագծման և արդյունքների նախնական վերլուծության հմտություններ (Google Forms, SurveyMonkey կամ համարժեք այլ գործիքների կիրառման փորձ (օրինակ՝ Canva կամ համարժեք այլ գործիքներ),
🔹էլեկտրոնային և տվյալահեն հաղորդակցման, ինչպես նաև տեղեկատվության վիզուալ ներկայացման հմտություններ և համապատասխան գործիքների կիրառման փորձ),
🔹հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն,
🔹վերլուծական մտածողություն, խնդիրների նկատմամբ համակարգային և կառուցվածքային մոտեցում,
🔹նոր գործիքներ, ծրագրեր և մեթոդներ սովորելու և կիրառելու պատրաստակամություն տվյալների հավաքագրման, վերլուծության և հաղորդակցման գործընթացներում։
🔹թիմային աշխատանքի, նախաձեռնողականության և արդյունավետ հաղորդակցության բարձր կարողություններ։
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները (CV) hr@ysu.am հասցեին՝ վերնագրի դաշտում (subject) պարտադիր նշելով հաստիքի անվանումը` «Շրջանավարտների հետ տարվող աշխատանքների պատասխանտու»:
Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած դիմորդները։