Կավագործության դասընթաց ԵՊՀ-ում
ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան, 4-րդ հարկ, 401 սենյակ
Ս.թ. փետրվարի 13-ին՝ ժամը 15:00-ին, ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանում Հնատիպ և հազվագյուտ գրքերի բաժնի նախաձեռնությամբ կկազմակերպվի կավագործության դասընթաց ուսանողների համար, որի ընթացքում վերջիններս կծանոթանան կավի տեսակներին, հատկություններին, կուսումնասիրեն կավի հետ աշխատելու հիմնական տեխնիկաները և կստեղծեն ձեռագործ աշխատանքներ։