Location:
Ք․Մասիս
Deadline:
28 February 2026
Category:
Vacancy
Ինտերնեշնլ Մասիս Տաբակ
Main Responsibilities
Կորպորատիվ իրավաբանը ներգրավված է լինելու Ընկերության իրավական գործունեության ապահովման և իրավական ռիսկերի կառավարման գործընթացներում։ Մասնագետը համագործակցելու է Ընկերության ներքին ստորաբաժանումների և արտաքին գործընկերների հետ՝ ապահովելով իրավական փաստաթղթերի պատշաճ կազմումը, վերլուծությունը և իրավական համապատասխանությունը գործող օրենսդրությանը։
- Ընկերության գործունեության իրավական ուղեկցում
- Տարբեր տեսակի պայմանագրերի (մատակարարման, ծառայությունների մատուցման, վարձակալության և այլն) կազմում, վերանայում և իրավական փորձաքննություն
- Գործարար նամակագրության վարում և իրավական բնույթի խորհրդատվություն ներքին ստորաբաժանումներին
- Ընկերության ներքին իրավական փաստաթղթերի (կանոնակարգեր, հրամաններ, քաղաքականություններ) մշակում և թարմացում
- Ընկերության շահերի ներկայացում պետական և ոչ պետական մարմինների հետ փոխհարաբերություններում
- Դատական և արտադատական վեճերի իրավական ուղեկցում (անհրաժեշտության դեպքում)
- Իրավական ռիսկերի գնահատում և կանխարգելման առաջարկների ներկայացում
- Գործող օրենսդրության փոփոխությունների մշտադիտարկում և դրանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրում ղեկավարությանը
- Անհրաժեշտ հաշվետվությունների կազմում և ներկայացում
Required Qualifications
- Կորպորատիվ, քաղաքացիական կամ տնտեսական իրավունքի ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է
- Բարձրագույն իրավաբանական կրթություն
- ՀՀ գործող օրենսդրության գերազանց իմացություն (քաղաքացիական, առևտրային, աշխատանքային իրավունք)
- Պայմանագրերի կազմման, վերլուծության և իրավական փորձաքննության փորձ
- Համակարգչային գիտելիքներ՝ MS Office (Word, Excel, Outlook)
- Հայերենի գերազանց գրավոր և բանավոր իմացություն, անգլերենի և ռուսերենի իմացություն (ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր հաղորդակցության)
- Գործարար նամակագրության և իրավական հաղորդակցության հմտություններ
- Վերլուծական մտածողություն և իրավական խնդիրների համակարգված մոտեցում
- Ուշադրություն մանրուքների հանդեպ
- Ժամանակի կառավարման հմտություններ
- Պատասխանատվության բարձր զգացում
- Սթրեսային և խնդրահարույց իրավիճակներում արագ կողմնորոշվելու և իրավաչափ լուծումներ առաջարկելու ունակություն
- Բարեվարքություն և գաղտնիության պահպանման բարձր մակարդակ
- Նախաձեռնողականություն և ինքնուրույն աշխատելու ունակություն
Other information
- Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան–Մասիս–Երևան անվճար տրանսպորտով (երթուղին Երևան–Մասիս հաղթահարվում է մոտ 15–20 րոպեում)
- Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և սոցիալական առավելություններ
- Տրվում է մասնագիտական զարգացման և կարիերային աճի հնարավորություն
- Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի՝ վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից
- Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի դեպքում կարող են դիտարկվել համապատասխան հաստիքը լրացնելու համար