Rate:
Full time
Deadline:
26 February 2026
Category:
Vacancy
ՀՀ կենտրոնական բանկ
Job type:
In office
Main Responsibilities
- Կատարում է հաշվետու անձանց ՓԼ/ԱՖ/ԶՈԶՏՖ ռիսկերի բացահայտման, գնահատման և վերանայմանն ուղղված աշխատանքներ
- Իրականացնում է հաշվետու անձանց ռիսկահենք վերահսկողություն հեռակա վերահսկողության կամ տեղերում ստուգումների եղանակով՝ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի օրենսդրության համապատասխանությունը ստուգելու նպատակով, կազմում է հաշվետվություններ ռիսկահենք վերահսկողության արդյունքներով
- Իրականացնում է հաշվետու անձանց ռիսկահենք վերահսկողության ձեռնարկի և անհրաժեշտ այլ փաստաթղթերի մշակման և վերանայման աշխատանքներ
- Իրականացնում է հաշվետու անձի նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելուն ուղղված միջոցառումներ՝ խախտումներ հայտնաբերելու դեպքում
- Կատարում է ՓԼ/ԱՖ/ԶՈԶՏՖ ռիսկերի ազգային գնահատման նախապատրաստման հետ կապված աշխատանքները, համակարգում է իրավասու մարմինների հետ այդ աշխատանքների իրականացումը, իրականացնում է վերլուծություններ, կազմում է ռիսկերի գնահատման հաշվետվություն
- Կատարում է ռազմավարական (թեմատիկ) վերլուծություններ՝ հիմնվելով ՓԼ/ԱՖ/ԶՈԶՏՖ բարձր ռիսկի չափանիշների, ՓԼ/ԱՖ/ԶՈԶՏՖ հաճախ հանդիպող դեպքերի (մեթոդների, սխեմաների) կամ միտումների վերաբերյալ տվյալների վրա
- Կազմում է ՓԼ/ԱՖ/ԶՈԶՏՖ դեմ պայքարի ոլորտում ազգային ռազմավարությունը, իրականացնում է ՓԼ/ԱՖ/ ԶՈԶՏՖ դեմ պայքարի ոլորտում ազգային ռազմավարության գործողությունների ծրագրի մոնիտորինգ, կազմում է մոնիտորինգի հաշվետվություն
- Իրականացնում է հաշվետու անձանց ՓԼ/ԱՖ դեմ պայքարի պահանջների իրազեկման աշխատանքնե
Required Qualifications
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, կառավարման կամ իրավաբանական ուղղությամբ
- 1 տարվա փորձառություն, որից ցանկալի է 6 ամիս միջազգային կազմակերպություններում, պետական կառավարման համակարգում կամ մասնավոր հատվածում ռիսկերի գնահատման, հետազոտական կամ վերլուծական աշխատանքների կատարման կամ վերահսկողական գործառույթի փորձով և 6 ամիս՝ ՓԼ/ԱՖ/ԶՈԶՏՖ դեմ պայքարի ոլորտում
- ՓԼ/ԱՖ/ԶՈԶՏՖ դեմ պայքարի ոլորտի միջազգային փաստաթղթերի և ներպետական օրենսդրության իմացություն
- ՓԼ/ԱՖ/ԶՈԶՏՖ դեմ պայքարի ոլորտի ազգային ռազմավարությունների իմացություն
- ՓԼ/ԱՖ/ԶՈԶՏՖ միջազգային և ազգային տիպաբանությունների և միտումների իմացություն
- Հաշվետվություն տրամադրող անձանց գործունեությունը կարգավորող օրենսդրության իմացություն
- Տնտեսագիտության, հաշվապահության և վիճակագրության ընդհանուր տեսության գիտելիքներ
Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի իմացություն
Ինչպես նաև.
- Գաղտնիք պարունակող տվյալների հետ աշխատելու ունակություն
- Հաղորդակցվելու հմտություն
- Աշխատանքի անհրաժեշտ քանակ ապահովելու կարողություն
- Վերլուծելու ունակություն
- Ստեղծագործական մտածելակերպ
- Թիմում աշխատելու հմտություն
- Համագործակցելու ունակություն
Other information
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)
Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն