Երևանի պետական համալսարանում հայտարարվում է «Դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթը:
Մրցույթին մասնակցելու հնարավորություն ունեն ԵՊՀ հիմնական հիմունքով աշխատող այն դասավանդողները, որոնք տվյալ ուսումնական տարվա ընթացքում ԵՊՀ-ում դասավանդում են առնվազն 2 մասնագիտական դասընթաց: Մրցութային հանձնաժողովի անդամները և նախորդ տարվա հաղթող ճանաչված դասախոսները մրցույթին մասնակցել չեն կարող:
Մրցույթի անվանակարգերն են ՝
ֆիզիկամաթեմատիկական մասնագիտությունների անվանակարգ՝ 2 մրցանակ,
բնագիտական մասնագիտությունների անվանակարգ՝ 2 մրցանակ,
բանասիրական մասնագիտությունների անվանակարգ՝ 3 մրցանակ,
հասարակագիտական մասնագիտությունների անվանակարգ՝ 3 մրցանակ:
Թեկնածուն մասնակցության հայտը ներկայացնում է e-request.ysu.am էլեկտրոնային հարթակի միջոցով:
Մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետը մարտի 20-ն է:
Մրցույթի արդյունքներն ամփոփվելու են մայիսի 16-ին կամ դրան հաջորդող երկուշաբթի օրը:
«Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի կազմակերպման և անցկացման կարգին հնարավոր է ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով՝ http://documentation.ysu.am/wp-content/uploads/2026/02/Reg-17-57.pdf