Լիտվայի Կլայպեդայի համալսարանը ս.թ. հուլիսի 2–31-ը կազմակերպում է լիտվերենի և լիտվական մշակույթի ամառային դասընթաց, որը կանցկացվի Կլայպեդա քաղաքում: Առկա ուսուցման ձևաչափով անցկացվող դասընթացային ծրագիրն իրականացվում է պետական ֆինանսավորմամբ՝ «Education Exchanges Support Foundation»-ի աջակցությամբ։ Դասընթացին մասնակցելու հնարավորություն ունեն ուսանողները, դասախոսները, հետազոտողները, արտերկրում բնակվող լիտվական ծագում ունեցող անձինք:
Contacts
🕒 Դիմումների վերջնաժամկետ՝ 2026 թվականի մարտի 17-ը։
Մանրամասների և գրանցման համար անցնել հետևյալ հղումով՝ https://lukc.ku.lt/en/llcc/summer-course